Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2020 16:13

Ադրբեջանը հրթիռ է արձակել Զարդարաշեն գյուղի ուղղությամբ.ՊԲ-ն մղում է պաշտպանական մարտեր

Ադրբեջանը գրոհ է ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը: Հայտնում է Արցախի ՊՆ-ն:13:50-ի սահմաններում թշնամին «Սմերչ»-ով հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և նրան ելման դիրքեր հետ շպրտելու համար: Կեսօրին էլ վարչապետը ՖԲ-ում գրել էր, որ չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է: «Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։