Հումանիտար զինադադարի մասին համաձայնության ուժի մեջ մտնելուց ընդամենը 4 րոպե անց Ադրբեջանը նոր սադրանքներ է սկսել: Ժամը 00:04-ից մինչև 02:45-ն ընկած հատվածում թշնամին հյուսիսում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ 02:20-ից մինչև 02:45 հարավում հասցրել է հրթիռային հարվածներ: 07:20-ին հակառակորդը հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ՝ դեպի Խուդաֆերինի ջրամբար: Երկուստեք կան զոհեր և վիրավորներ, հայտնել է ՊՆ մամուլի խոսնակը: Հարավային ուղղությամբ խոցվել է թշնամու գրոհող 4 տանկ: Հատկանշական է, որ Բաքվում թեև հաստատել էին մարդասիրական զինադադարի համաձայնությունը, սակայն նշել էին, որ դա պատերազմի ավարտ չէ: