Հակամարտության գոտում շարունակվող մարտական գործողությունների ֆոնին Թուրքիան Ադրբեջանին իր անվերապահ աջակցությունն է հայտնում ոչ միայն ռազմադաշտում, այլև մնացած բոլոր հարթակներում: Վերջին օրերին թուրք ազգայնամոլները հարձակվել են Ստամբուլի հայաշատ թաղամասերի վրա: «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի գնահատմամբ՝ ադրբեջանա-թուրքական սադրանքի նպատակն է վախեցնել պոլսահայերին և հերթական անգամ զորակցություն հայտնել ագրեսոր Ադրբեջանին: