Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել՝ Հայաստանի ՊՆ հերքել է Բաքվի հերթական ապատեղեկատվությունը, որի նպատակն է ընդլայնել հակամարտության աշխարհագրությունը: Մեր երկրի պաշտպանական գերատեսչությունը, հավատարմություն հայտնելով հումանիտար հրադադարի պայմաններին, այսօր հորդորել է Մինսկի խմբի համանախագահներին, իրենց կոչերում հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը խուսափում է հրադադարի ռեժիմի և վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատումից: Առավոտյան թշնամին հարձակվել է հյուսիսային ուղղությամբ, սակայն հանդիպելով մերոնց գրոհին՝ հետ է շպրտվել ու փախուստի դիմել: