Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը: Նրան հյուրընկալել է հայ գործընկերը: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիային: «Ադրբեջանը բացահայտորեն ի ցույց է դնում, որ ոչ միայն հրաժարվում է իրականացնել արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ հրահրմամբ ձգտում է ընդլայնել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը»,- հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը: Նիկոս Դենդիասն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին և նշել, որ Ղարաբաղում պետք է վերջ դրվի օտար միջամտությանը՝ մասնավորապես Անկարայի գործողություններին: