Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով:Բանակային ստորաբաժանումների հետ ակտիվ ռազմագործողություններին ադրբեջանական կողմից մասնակցում են մի քանի հազար վարձկան-ահաբեկիչներ: Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում՝ փորձելով կասեցնել թշնամու նախահարձակ գործողությունները: Գիշերն Ադրբեջանը շարունակել է ռմբակոծել Արցախի բնակավայրերը, թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ։ Անհանգիստ է եղել հատկապես Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում։