ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկմամբ և կոչ է անում շտապ վերականգնել հրադադարը և վերսկսել բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Այս հայտարարությունը Բայդենն արել էր նախքան հրադադարի մասին մոսկովյան պայմանավորվածությունը: Նա նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է ճնշում գործադրի, որ հրադադարի գծի երկայնքով ավելի շատ դիտորդներ տեղակայվեն, և կոչ անի Ռուսաստանին դադարեցնել զենք տրամադրելը երկու կողմերին: Դեմոկրատ թեկնածուն պնդում է նաև, որ Թրամփի վարչակազմը պետք է ուժեղացնի իր դիվանագիտական ջանքերը՝ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ, խաղաղ լուծում գտնելու համար, և աջակցի վստահության կառուցման միջոցներ ստեղծելուն: