ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջարկով արդեն 14 օր է՝ ավելի քան 200 արցախցիներ հյուրընկալվել են «Օլիմպավան»-ում: Ադրբեջանի սկսած պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին,«Օլիմպավան»-ը պատրաստակամություն էր հայտնել տեղ հատկացնել Երևան տեղափոխված մեր հայրենակիցներին: Օլիմպիական ավանի աշխատակիցներին Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է անել ամեն ինչ,որպեսզի մեր հայրենակիցները որևէ բանի կարիք չունենան և զգան իրենց ինչպես տանը: Արցախի մայրաքաղաքից ու տարբեր շրջաններից «Օլիմպավան»-ում ապաստանած կանայք, երեխաներն ու ծերերն ապահովված են նաև բարձրակարգ սննդով: