Ռուսաստանի նախագահը կոչ է անում որքան հնարավոր է շուտ դադարեցնել կրակը Ղարաբաղում: Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Վլադիմիր Պուտինը նշել է.«Հակամարտության ավարտին ըստ ամենայնի դեռ շատ կա, բայց ամեն դեպքում ես կցանկանայի մեկ անգամ ևս կոչ անել դադարեցնել կրակը, և դա պետք է անել որքան հնարավոր է շուտ»: Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ Ռուսաստանի նախագահը նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և այդ պայմանագրի շրջանակներում Ռուսաստանը Հայաստանի հանդեպ որոշակի պարտավորություններ ունի: