«Ջավախքն Արցախի կողքին է» կարգախոսի ներքո Ախալքալաքում տեղի է ունեցել ջավախահայերի զորակցության հերթական հավաքը՝ ի աջակցություն Արցախի ու հայ զինվորի: Կենաց-մահու այս պատերազմում ջավախցի երիտասարդներն արդեն հասցրել են հերոսանալ և իրենց արյամբ սրբագործել Հող Հայրենին: Ակցիային մասնակցել են հազարավոր ջավախքցիներ, նրանք նաև ամփոփել են ջավախահայության կողմից Հայաստանին ու Արցախին տրամադրվող օգնության արդյունքները: