100 միլիոն դրամ՝ Ստեփանակերտի վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնման կապիտալ աշխատանքների իրականացման համար: Երևանի ավագանին արտահերթ նիստ է գումարել, միաձայն համաձայնություն տվել նախաձեռնությանը: Ավագանու անդամները նաև ուղերձ են պատրաստել աշխարհի մայրաքաղաքների ղեկավարների, Երևանի քույր և գործընկեր քաղաքների համար: Ավագանու մեկ այլ որոշմամբ՝ավտոբուսների գնման մրցույթում հաղթող ճանաչված « Մուլտի Մոթորս» ընկերությանը «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրով հատկացվել է 1 միլիարդ 825 միլիոն դրամ՝ 100 նոր ավտոբուս ձեռք բերելու նպատակով: