Այս օրերին շատ հայ մարզիկներ իրենց գործուն աջակցությունն են ցուցաբերում Արցախին և Հայաստանին: Շատերը կամավոր գնացել են սահման ու զենքով են պահում հայրենիքը: Զինվորագվել է նաև աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանը: Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական պատերազմը դատապարտել է անգամ NBA-ի բասկետբոլիստ, «Բոստոն Սելտիքս»-ում հանդես եկող ազգությամբ թուրք Էնես Կանտերը: Նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «մեր դարաշրջանի Հիտլեր»: