Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր: Կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ: Բաքվին տված վերջին նախազգուշացումից հետո Արցախի նախագահը հայտարարել է.«Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար»: Արայիկ Հարությունյանի այս հայտարարությունից րոպեներ անց նրա խոսնակը գրել է. «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց»: ՊՆ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում: