Հագուստի և կոշիկի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողները փակել են իրենց խանութներն ու վաճառքի կետերը: Նրանք հավաքվել են կառավարության մոտ ՝ կրկին պահանջելով վարչապետի հետ հանդիպում: Ավելի ուշ Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանը ցուցարարներին տեղեկացրել է, որ վարչապետի խորհրդականն ու օգնականը կարող են ընդունել հինգ հոգու: Ակցիայի մասնակիցները պնդել են, որ չեն ուզում վերև բարձրանալ, քանի որ իրենց հարցը հենց վարչապետի հետ է: Այնուամենայնիվ նրանք ընդառաջել են ու գնացել հանդիպման: Իսկ այդ ընթացքում գործադիրի մոտ են հավաքվել Ռուսաստան գնալ ցանկացող քաղաքացիները: