Մոսկվայի տան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասնաճյուղում «Ռուսական կենտրոն» է բացվել: Ժամանակակից տեխնիկայով հագեցած նորաբաց կենտրոնում այցելուները կարող են ծանոթանալ Ռուսաստանի պատմամշակութային և գրական ժառանգությանը, զբաղվել ընթերցանությամբ: Կենտրոնում անցկացվելու են նաև ռուսերենի անվճար դասընթացներ: