Մայրաքաղաքի Աղբյուր Սերոբի 7 հասցեի բնակիչները հերթական բողոքի ակցիան են իրականացրել իրենց բակի տարածքում կատարվող շինարարության դեմ: Նրանք հայտարարում են,որ շինհրապարակի տարածքում նախկինում մանկապարտեզ է եղել, իսկ շենքի հետնամասի հանրային տարածքը բնակիչների համար զբոսայգի է եղել: Մտավախություն կա, որ բարձրահարկի կառուցման դեպքում երեխաները կզրկվեն խաղահրապարակից, կփակվի շենք հասնող արևի լույսը: Երևանի քաղաքապետից արձագանքել են, որ բարձրահարկ շենքի կառուցումը «ծայրից ծայր համապատասխանում է քաղաքաշինական նորմերին»: