Ոստիկանությունը տեղափոխել է Ամուլսարի 2-րդ պահակակետի մոտ տեղակայված «Լիդիան Արմենիա» ընկերության վագոն-տնակները: Ընթացակարգային խնդիրներով պայմանավորված՝ ցուցարարները ստիպված են եղել մի քանի ժամ սպասել, սակայն արդյունքում նրանց պահանջն իրականացվել է: Ավելի ուշ ոստիկանները հեռացրել են նաև Ամուլսարի պահապանների վագոն-տնակները, սակայն ցուցարարներն ասել են, որ դա տեղի է ունեցել իրենց համաձայնությամբ: Չորս օր շարունակված ակցիան ավարտվել է: