Թուրք-ադրբեջանական զորավարժությունները սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար, «Էպիկենտրոն»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: Սրան զուգահեռ Ռուսաստանի ՊՆ-ն նախօրեին հայտնել է Հարավային Կովկասում ռուսական զորավարժությունների մեկնարկի մասին, որն ընդգրկում է 5 տարածաշրջան, այդ թվում՝ նաև Հայաստանը: Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե պատրաստ է աղբամանը նետել Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 7 կետից բաղկացած պաշտոնական Երևանի դիրքորոշումը: