Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա են անցկացրել հանգստյան օրերին Կասյան–Կոմիտաս խաչմերուկի շուկայում գյուղմթերք վաճառողները: Տարիներ շարունակ գործող շուկայում արգելվել է գյուղմթերք վաճառել: Որպես այլընտրանք առաջարկվել է Հրազդան մարզադաշտի հարակից տարածքը, սակայն գյուղացիները կտրակաապես մերժել են: Մեկ շաբաթ առաջ կառավարությունից խոստացել են երկու օրվա ընթացքում պատասխան տալ, սակայն մինչև այսօր ոչ մի լուր: Ակցիայի մասնակիցները շնորհակալություն են հայտնել Փաշինյանին իրենց արհամարհելու համար և հեռացել: Բողոքի ակցիա են անցկացրել նաև «Լիդիան»-ի նախկին աշխատակիցները, Ամուլսարի հարակից համայքների բնակիչները և Եկմալյան փողոցի նախկին բնակիչները: