Սահմանամերձ Տավուշը հզորանում է: Բերդ քաղաքը շուտով Թումո կենտրոն կունենա: Այդ նպատակով կառավարությունն անհատույց օգտագործման համար Սիմոնյան կրթական հիմնադրամին տարածք է տրամադրել: Գործադիրի հուլիսյան վերջին նիստի օրակարգում սա միակ լավ նորությունը չէ: Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման պիկը հաղթահարել ենք ու շանս ունենք ջարդելու համավարակի ողնաշարը:Վարչապետն այսօր նաև նախարար է նշանակել ու մարզպետ ազատել: