ԲՈՒՀ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր կրկին հավաքվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի մոտ, պահանջել հանդիպում Արայիկ Հարությունյանի հետ: Նախարարը,սակայն, հրաժարվել է նրանց ընդունել, փոխարենն առաջարկվել է հանդիպում փոխնախարարի հետ: Ակցիայի մասնակիցները կտրականապես մերժել են առաջարկը և նախարարին 1 ժամ ժամանակ տվել: Որևէ արձագանք չստանալով՝ նրանք պահանջել են Հարությունյանի հրաժարականը, ապա նստացույց արել: Իրավիճակը թեժացել է, երբ ոստիկաններն ուժով ակցիայի մասնակիցներին հեռացրել են տարածքից, իսկ 2-ին՝ բերման ենթարկել: Ինչպե՞ս է ավարտվել մոտ 5 ժամ տևած ակցիան: