Ռազմական ավիացիոն համալսարանում այսօր ցուցադրվել են Տավուշում ռազմական գործողությունների ընթացքում խոցված ադրբեջանական անօդաչու սարքերի մնացորդները: Մեր տղաները խոցել են 14 անօդաչու , որոնց մեծ մասը հարվածային են: Համալսարանի պետը հպարտացել է՝ իսրայելական գերհզոր, թանկարժեք և խոցման նախադեպը չունեցող Հերմես 900-ը փշուրների է վերածել ավիացիոն համալսարանի նախկին կուրսանտը: Գեներալ-մայոր Դանիել Բալայանն ընդգծել է՝ Տավուշի ռազմական գործողություններն Ադրբեջանի խայտառակությունն են: