Արարատի մարզի Նորամարգ գյուղի դպրոցի ծնողկոմիտեի անդամներն ու ուսուցիչներն այսօր ակցիա են իրականացրել մարզպետարանի մոտ՝ հայտարարելով, որ իրենց դպրոցի տնօրենի ընտրությունը միտումնավոր հետաձգվում է: Գյուղացիների խոսքով՝ ձգձգման պատճառ կարող է լինել այն, որ տնօրենի 3 թեկնածուներից հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունի նախկին իշխանության օրոք ընտրված դպրոցի նախկին տնօրենը: Ակցիայի մասնակիցները նամակ են ուղղել մարզպետին՝ հորդորելով առաջիկա հինգշաբթի ապահովել արդար ընտրություն: