Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն այսօր խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի "ORBITER-3" տիպի անօդաչու թռչող սարք: Պաշտոնական Ստեփանակերտն ու փորձագիտական շրջանակները ադրբեջանական հերթական քայլը որակում են սադրիչ ու իրավիճակն ապակայունացնող: Չնայած անցնող շաբաթվա ընթացքում շփման գծում հրադադարը խախտվել է ավելի քան 500 անգամ, արձակվել է 6000 կրակոց, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում hարաբերական կայունությունն այս պահին պահպանվում է: