Նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ Արցախում կրկին երկարաձգվել է արտակարգ իրավիճակը: Հրամանագիրն այսօր ստորագրել է երկրի նախագահը: Այսօրվանից մինչև օգոստոսի 12-ը ներառյալ հայկական երկրորդ հանրապետություն մուտքն ու ելքը խստացված է: Պարետի նոր որոշման համաձայն՝ արագ թեստի պահանջը փոխարինվել է ՊՇՌ թեստով: Հայաստանի ու արտերկրի մեր հայրենակիցները Արցախ կարող են մուտք գործել խիստ անհրաժեշտության դեպքում միայն: