Վաղ առավոտից իրավիճակը թեժ և լարված է եղել Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարևանությամբ գտնվող հնամաշ իրերի շուկայում: Քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանների հետ փորձել են առևտրականներին հեռացնել շուկայից՝ հայտարարելով, որ այդ վայրում առևտուրն արգելված է: Քաղաքապետարանը 1 ամիս ժամանակ է տվել՝ աշխատանքի այլ վայրեր գտնելու համար: Առևտրականների խնդրանքով՝ շուկա էին այցելել նաև Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները: Նրանք զրուցել են առևտրականների ու բողոքող բնակիչների հետ և երկուստեք հարմար առաջարկ արել: