ՄԻԵԴ-ը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը՝ անդրադառնալով երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքի կոնկրետիզացիայի վերաբերյալ հարցին: Մասնավորապես նշվում է, որ գնահատական տալու համար պետք է հաշվի առնել գործի կոնկրետ հանգամանքները, այլ ոչ թե կատարել վերացական մեկնաբանություն: Եվրոպական դատարանն ուշադրություն է հրավիրել նաև օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքի վրա: Պաշտպանական կողմը հայտարարում է, որ փաստաթղթում տեղ գտած պնդումները համապատասխանում են իրենց դիրքորոշումների հետ: Իշխանականները հակադարձում են: