«Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել քան լուրջ է և գնալով լրջանում է» ,- այսօր անցկացված ճեպազրույցում հայտարարել է վարչապետը: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ վարակի ամենամեծ օջախը Երևանն է , իսկ վարակի պոտենցիալ աղբյուրներն ամենուրեք են՝ աշխատավայրից մինչև փողոցներ, տրանսպորտ և այլն: Ելքն, ըստ վարչապետի, հակահամաճարակային կանոնների պահպանումն է: Երկրի ղեկավարը չի բացառել վերադարձը կարանտինային խիստ ռեժիմին, միաժամանակ նաև տեղեկացրել՝ դիմակ կրելը կարող է պարտադիր դառնալ նաև բաց տարածքում: Ճեպազրույցին մասնակցել են նաև ոստիկանապետն ու Առողջապահության նախարարը: