Արտոնյալ վարկեր՝ զրոյից բիզնես սկսողների համար. կառավարությունը հաստատել է հակաճգնաժամային 19-րդ միջոցառումը: Այն կօժանդակի Հայաստանի քաղաքացիներին ու առանձին տնտեսվարողներին հաղթահարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների ազդեցությունը՝ մրցունակ գործարար ծրագրեր իրագործելու եղանակով: Բժշկի ցուցումով ինքնամեկուսացված սոցիալապես խոցելի խմբերին կհատկացվի սննդամթերք, սանիտարահիգիենիկ պարագաներ: Կառավարությունն այդ նպատակով մարզերից յուրաքանչյուրին հինգ միլիոնական դրամ է տրամադրել: Գործադիրը նաև հաստատել է Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանով ապահովման ծրագրի երկրորդ փուլը: Բնակարանի գնման վկայագիր կհատկացվի 185 ընտանիքի: