Երևանի ավագանու նիստն այսօր թեժ է անցել: «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ դեմ են արտահայտվել ԵԿՄ-ին անհատույց գույք տրամադրելու վերաբերյալ հարցին: Պարզվում է՝ միությունը վարչական որոշ շրջաններում տեղակայված գործող ու չգործող մանկապարտեզների տարածքում ունի գրասենյակներ, այժմ պայմանագրի ժամկետը լրացել է, իսկ դրա թարմացմանը ոմանք դեմ են: «Իմ քայլը»-ականների մի մասը կարծում է՝ մանկապարտեզները պետք է վերադարձվեն երեխաներին, մյուս մասն ու ավագանու ԲՀԿ-ական անդամների դիտարկմամբ էլ՝ ԵԿՄ-ին գույք տրամադրելով մեծ բան չեն անում՝ հաշվի առնելով նրանց վաստակը հայրենիքի պաշտպանության գործում: Մի քանի ժամ տևած քննարկումից հետո հարցն, ի վերջո, ընդունվել է: