Օրվա երկրորդ կեսից հետո պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով: Ուղերձները հիմնականում վերաբերել են կորոնավիրուսի համավարակին, իսկ մտահոգությունները՝ համաճարակի բացասական հետևանքներին: Միքայել Մելքումյանը թվերով է արձանագրել տնտեսական ակտիվության անկումը: Անդրադարձ է արվել նաև նախօրեին Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած աղմկահարույց դեպքին, երբ անհայտ անձը մանկահասակ երեխաներին սեռական դաստիարակության գրքույկներ է բաժանել: Թե՛ ընդդիմադիրները, և թե՛ իշխանականներն ակնկալել են իրավապահների պատշաճ արձագանքը կատարվածին: