Արցախի նոր կառավարությունը կձևավորվի մինչև հունիսի 1-ը: Կստեղծվեն 2 նոր գերատեսչություններ՝ տարածքային կառավարման և զարգացման ու ռազմահայրենասիրության, սպորտի և զբոսաշրջության նախարարություններ: Կառուցվածքային փոփոխությունների մասին ուղիղ եթերում մանրամասներ է հաղորդել նախագահ Արայիկ Հարությունյանը: Ուժային մի շարք կառույցներում առաջին նշանակումները տեղի կունենան արդեն այսօր: