Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակման դեպքով: Աթանեսյանը հայտարարում է, որ կատարվածը չունի կենցաղային բնույթ և կապված է իր փաստաբանական գործունեության ու իշխանության վերաբերյալ ընդդիմադիր հայացքների հետ: Միջադեպի մյուս կողմը հակառակն է պնդում՝ տեղի ունեցածը քաղաքականության հետ որևէ կապ չունի: