Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների կանխարգելման 3-րդ՝ ՓՄՁ-ների աջակցման միջոցառումից կարող են օգտվել 2019 թվականին 24-ից 500 մլն դրամի շրջանառություն ունեցող ձեռնարկությունները: Այս պահին 1200 դիմումներից հաստատվել է 5.2 մլրդ դրամ արժեքով 461 հայտ: Ծրագրում ներառված են մշակող արդյունաբերության, կացության, հանրային սննդի կազմակերպման, փոխադրումների ու պահեստային տնտեսության, զբոսաշրջային ծառայությունների, սպասարկման այլ ծառայությունների, առողջապահության ոլորտները: Ցանկը լրացվել է ևս 4 նոր ոլորտներով: