Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի՝ թոքերի արհեստական օդափոխման սարքերի վերաբերյալ կոչը դրական արձագանք է ստացել: Նախարարության էլեկտրոնային հասցեին 280-ից ավելի նամակ է ուղարկվել: Դրանք այս պահին դասակարգման փուլում են: Նախարարությունը քաղաքացիներից ստացել է թոքերի արհեստական օդափոխման տասը սարք, որոնք վերականգնվել են և արդեն ենթակա են շահագործման: Գործընթացը շարունակական է: Նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ կանխիկ եղանակով վճարվող թոշակների, նպաստների բաժանումը բնակարաններում մոտենում է ավարտին: