ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ոլորտում նախատեսվող հիմնական բարեփոխումները՝ դրանք որակելով հեղափոխական: Պատգամավոր Վարդևան Գրիգորյանը հակադարձել է նախարարին՝ նշելով, որ կրթության բնագավառում անհրաժեշտ են ոչ թե հեղափոխական, այլ էվոլյուցիոն մոտեցումներ: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ կոշտ քննադատության է արժանացրել նախագծի ամենաաղմկահարույց դրույթը՝ «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաները ԲՈՒՀ-երում ոչ պարտադիր դարձնելը: