Վերին Լարսում Հայաստանի մաքսային կցորդը շուտով կգործուղվի Վլադիկավկազ: Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հարցին ի պատասխան՝ խորհրդարանում հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Իսկ հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն է ստացել «ԵԱՏՄ-ի և Չինաստանի մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը: Քննարկվել են Հայաստանի ու Չինաստանի միջև առևտրաշրջանառությանը վերաբերող հարցեր: