Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում վերջին հրաժեշտն են տվել անվանի դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանին: Ներկաները ժողովրդական արտիստին ճանապարհել են ծափերով: Հարազատներն ու գործընկերները դրվագներ են հիշել Մանարյանի ստեղծագործական ու քաղաքացիական գործունեությունից: Անվանի դերասանը կյանքից հեռացավ 96 տարեկանում: Թեև նրա գործունեությունը միշտ բարձր է գնահատվել, սակայն Երվանդ Մանարյանին հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհվել էր միայն 2018 թ.-ին: