Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչության կողմը. լիազոր ներկայացուցիչը «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն է: Նա լրագրողների հետ ճեպազրույցում գործընթացը համարել է հակասահմանադրական և հայտարարել, որ քվեարկությանը չի մասնակցելու: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ, հակադարձելով Մելիքյանին, ընդգծել է, որ գործընթացը համահունչ է Սահմանադրության ոգուն և տառին: Նշենք նաև, որ ԿԸՀ-ն քաղաքացիական նախաձեռնության կարգով ստացել է «Ոչ» քարոզչական կողմի դիմումը՝ 61 քաղաքացու ստորագրությամբ: «ՈՉ»-ի շտաբի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը հայտնի է: