Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրել է 2017-2018 թթ. պետական պարտքի կառավարման ոլորտը և 37 ռիսկ բացահայտել: Արդյունքներն այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետը: Կարեն Առուստամյանն առաջարկել է պետական պարտքի կառավարման նպատակով ներքին աուդիտ իրականացնել: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ արդյունավետությամբ է օգտագործվել 7 մլրդ դոլարը: