«Սահմանադրական դատարանում ո՛չ Վահե Գրիգորյանից առաջ, ո՛չ էլ հետո ճգնաժամ չի եղել»,- հայտարարել է ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում նա, ի թիվս տարբեր հարցերի, պատասխանել է նաև քննադատություններին, թե Սահմանադրական դատարանը նախորդ իշխանության ժամանակ զբաղված է եղել ընտրություններ կեղծելով: «ՍԴ-ն ո՛չ ընտրություն կազմակերպող է, ո՛չ վերահսկող և երբեք ընտրություն չի կեղծել»,- ընդգծել է Ֆելիքս Թոխյանը: Նա նաև հաստատել է, որ այս ընթացքում հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, բայց թե ինչ են քննարկել, չի մանրամասնել: