Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: Գեներալ-լեյտենանտն այսօր մասնակցել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին: Դռնփակ ռեժիմով անցած հանդիպմանը քննարկվել են բանակում խաղաղ պայմաններում տեղի ունեցած մահվան վերջին դեպքերի հետ կապված հարցեր: Նիստից հետո ԳՇ պետն անդրադարձել է կադրային փոփոխությունների թեմային և հայտարարել, որ զինծառայողների մահվան դեպքերի կապակցությամբ մեկնարկել են ծառայողական քննություններ, կան պաշտոնանկություններ և տեղափոխություններ: