Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2019 17:45

25 եվրո՝ Երևանից Վիեննա և Վիլնյուս հասնելու համար. Wizz Air-ը մտնում է Հայաստանի ավիաշուկա

2020 թվականի ապրիլից Երևանից Վիեննա և Վիլնյուս հնարավոր կլինի հասնել 25 եվրոյից սկսած: Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը հայտարարել է Հայաստանի շուկա մուտք գործելու մասին: «Սա կարեւոր իրադարձություն է, որ նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին»,-ՖԲ-ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընկերության կորպորատիվ հաղորդակցության ղեկավար Անդրաս Ռադոն նշել է, որ Wizz Air-ն ուլտրա-բյուջետային բիզնես մոդելի կազմակերպություն է: Դա նշանակում է, որ շահագործումն իրականացվում է ցածր ծախսերով: Ընկերությունն ունի բավական թարմ, ժամանակակից օդանավեր, և համարվում է Եվրոպայի ամենականաչ ավիաընկերությունը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։