Ազգային ժողովում շարունակվում են տարվա վերջին նիստերը: Պատգամավորները քննարկել են համայնքներում հանրաքվեների ինստիտուտի ներդրման հարցը: Կառավարությունն առաջարկել է կարգավորումներ,որոնք հնարավորություն են տալու բնակիչներին որոշել՝ ցանկանու՞մ են միավորվել հարակից համայնքներին, թե՞ ոչ: Հանրաքվեների արդյունքները, սակայն, չեն ունենալու իրավական ուժ, կրելու են խորհրդատվական բնույթ: Մեկ այլ նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն առաջարկել է ավելացնել ֆրակցիաների փորձագետների թիվը: