Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2019 17:06

«Մա՛մ,դժոխքը հենց էստեղ ա, մեր զորամասում».Զոհրաբյանն ընթերցեց ինքնասպան եղած զինվորի նամակը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է խստացնել զինվորին ինքնասպանության դրդելու համար գործող պատժաչափը՝ այն հասցնելով մինչև 12 տարվա ազատազրկման: Նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում և ընդունվել միաձայն: Հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանը պատմել է, թե ինչպես է իր լրագրողական գործունեության ժամանակ զորամասերում ականատես եղել «դեդավշինայի» դեպքերի: «Բանակում ունենք ինքնասպանությունների տխուր վիճակագրություն: Ցավոք սրտի, սահմանին ավելի քիչ զինվոր է սպանվում, քան բանակում»,-ասել է Զոհրաբյանը: Պատգամավորն ընթերցել է նաև ինքնասպանություն գործած զինվորներից մեկի՝ մորն ուղղված նամակը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։