Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2019 17:40

Քաշքշուկ ոստիկանների և ավտոներկրողների միջև. ՊԵԿ-ի մոտ բողոքի ակցիան ընթացել է լարված մթնոլորտում

Ավտոներկրողները բողոքի ակցիա են անցկացրել Պետական եկամուտների կոմիտեի դիմաց: Նրանք պահանջել են չեղարկել նախորդ տարի ներկրված և վաճառված մեքենաների համար սահմանված եկամտահարկը, նաև թույլատրել աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը: Ակցիայի մասնակիցները նաև դժգոհել են իրավապահների ստուգումներից, դրանք որակել անհարկի: Ակցիայի ընթացում ոստիկանների և ավտոներկրողների միջև քաշքշուք է սկսվել: Իրավապահները պահանջել են բացել փողոցը և մեքենաները հանել երթևեկելի գոտուց, սակայն ավտոներկրողները հրաժարվել են ենթարկվել պահանջին: Արդյունքում իրավիճակը թեժացել է:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։