Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 15–ամյա գործունեության առթիվ խորհրդարանում մեկնարկել է միջազգային երկօրյա համաժողովը: Երևանում են 30 երկրի օմբուդսմեններ, 20 հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, նաև Հայաստանի դատական համակարգի ներկայացուցիչներ: «Հայաստանում ժողովրդավարության ապագան որևէ կերպ կախված չպետք է լինի որևէ լիդերի, որևէ քաղաքական կուսակցության ճաշակից, տրամադրությունից ու հայեցողությունից»,- համաժողովի բացմանը հայտարարել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դատական համակարգի խնդիրներին, հայտարարել՝ Հայաստանում դատական համակարգը վերից վար պետք է ենթարկվի խորքային, բովանդակային փոփոխությունների: