Չորեքշաբթի, 20 Նոյեմբերի 2019 21:09

Սկանդալ Միլանում. ադրբեջանցին ներխուժել է հայկական եկեղեցի և Փաշինյանին սադրիչ հարցեր տվել

Սկանդալ Միլանի հայ համայնքի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ: Հայկական եկեղեցի է ներխուժել ադրբեջանցի մի բլոգեր և բորբոքված կերպով սադրիչ հարցեր ուղղել Հայաստանի վարչապետին: Նա Հայաստանին մեղադրել է Խոջալուի, այսպես կոչված, «ցեղասպանության» համար և պահանջել «ազատել Ադրբեջանի հողերը»: Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ լսել է ադրբեջանցի բլոգերին, ասել, որ երաշխավորում է նրա անվտանգությունը, ապա մանրամասն պատասխանել հնչած բոլոր հարցերին: Սա, սակայն, Միլանում ընթացող հանդիպման միակ միջադեպը չի եղել: Հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը Փաշինյանին մեղադրել է նրա վարած արտաքին և ներքին քաղաքականության համար և պահանջել Հայաստանի վարչապետի հրաժարականը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։