Ազգային ժողովն այսօր վերսկսած հերթական նիստում քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Որպես հանձնաժողովի անդամներ՝ մեկական թեկնածու են առաջադրել կառավարությունը, խորհրդարանական 3 խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը: Բոլոր թեկնածուները, ներկայացնելով կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի վերաբերյալ իրենց պատկերացումները, հայտարարել են, որ զերծ են մնալու քաղաքական գործընթացներից: