Ինչու՞ հասարակությունը չի վստահում դատարաններին և ի՞նչ անել, որպեսզի վստահի. այս ու Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակն են այսօր քննարկել ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Արման Բաբաջանյանը, Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: «Ես չեմ հիշում, որ մեր երկրում որևէ իշխանության օրոք դատարանները չդիտարկվեին որպես քավության նոխազ: Երբ հասարակության մեջ ինչ-որ բան այնպես չէ, մեղավոր են դատարանները»,- ասել է է Սահմանադրական դատարանի ներկայացուցիչը: